Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա

Ձվաբջիջները կարելի է երիտասարդացնել. գիտնականներ. 1in.am

Ձվաբջիջները կարելի է երիտասարդացնել. գիտնականներ. 1in.am

OvaScience ընկերության աշխատակիցները մշակել են Augment տեխնոլոգիան, որը երիտասարդացնում է բջջային միտոխոնդրիաները, որոնք բջիջներում էներգիա են արտադրում, գրում է The Daily Mail-ը: Այսպես՝ Augment-ն առաջարկում է հետևյալը. հիվանդից վերցնում են ոչ հասուն ձվաբջիջները:

 

Դրանք պահպանվում են ձվարանների պաշտպանական թաղանթում: Այնուհետև այդ ձվաբջիջներն ավելացվում են արդեն հասուն ձվաբջիջներին միտոխոնդրիաները լիցքավորելու համար: Առողջ ձվաբջիջի հիմնական ցուցիչն ակտիվ միտոխոնդրիաների թիվն է, քանի որ հենց դրանք են ձվաբջջի զարգացման համար պահանջվող էներգիայի աղբյուր:

 

Մասնագետների խոսքերով՝ բեղմնավորման համար հոգեբանորեն իդեալական տարիքը 22-33 տարեկանն է: Սակայն բեղմնավորման ցուցանիշները սկսում են անկում ապրել արդեն 25 տարեկանում, իսկ 27 տարեկանում բեղմնավորման ցուցիչներն արդեն 10%-ով նվազում է:

 

Այսպիսով, կինն ավելի քիչ ձվաբջիջներ է ունենում պահուստում, որոնք պիտանի կլինեն բեղմնավորման համար: Augment-ն օգնում է պահպանել վերարտադրողական համակարգի երիտասարդությունը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. ekodeti.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ